«Երգում ենք Կոմիտաս» փառատոնին կմասնակցի տասը երկիր ներկայացնող 15 մենակատար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 30-ին կայացել է նախարարին կից ատյանի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել չորս հարց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը: Նա նշել է, որ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են տարվա սկզբից, մշակվել են սփյուռքյան խմբերի՝ փառատոնին մասնակցության պայմանները, հայտաձևերը, որոնք առաքվել են մասնակիցներին և տարածվել զանգվածային լրատվամիջոցներով:

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցի15 մենակատար աշխարհի 10 երկրից՝ Շվեդիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Լիբանանից, Իսրայելից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Արցախից, Էստոնիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, և 10 երգչախումբ 6 երկրից՝ Թուրքիայից, Իրանից, Հորդանանից, ՌԴ-ից, Էստոնիայից, Վրաստանից: Զեկուցողը նշել է նաև, որ սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք եզրափակիչ համերգին կոմիտասյան շարքով հանդես կգա նաև պետական ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Ամիրզադյանը ներկայացրել է 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրավական և տարաբնույթ հարցերով քաղաքացիների դիմումների և այցելությունների միջոցով առաջադրված խնդիրների քննարկումների և լուծումների արդյունքները: Նա նշել է, որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում տարբեր հարցերով գրավոր դիմել կամ նախարարություն է այցելել 3280 քաղաքացի, որոնցից 2952-ը կամ 90%-ը սփյուռքահայեր են: Ընդ որում, 2184-ը կամ 74%-ը` սիրիահայեր, իսկ 768-ը կամ 26%-ը` սփյուռքահայեր այլ երկրներից: Զեկուցողը կարևորել է նաև կրթական, գիտական և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջարկների դրական աճը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է և պայմանավորված է Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման ընթացքով, նախարարության ծրագրերի ավելացմամբ, սփյուռքյան համայնքների իրազեկվածության և ծրագրերի լուսաբանման ծավալների ընդլայնմամբ, ինչպես նաև համահայկական, միջազգային կազմակերպությունների և եկեղեցական կառույցների հետ համատեղ միջոցառումների ավելացմամբ:

ՀՀ ՍՆ աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են «Հայկական Սփյուռք-2013» և «Հայկական Սփյուռք-2014» տարեգրքերի հրատարակման աշխատանքները՝ նախարարի կողմից հաստատված ժամանակացույցով և շահող կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներին համապատասխան: Զեկուցողը կարևորել է, որ վերջին երկու տարիների ընթացքում էապես ակտիվացել են աշխատանքները համահայկական կազմակերպությունների հետ: Հայապահպանության, համայնքների զարգացման, լեզվի, հայ ինքնության, սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև մշակութային, գիտակրթական, հրատարակչական և այլ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով համագործակցության հուշագրեր են կնքվել համահայկական կազմակերպությունների հետ

Անդրադառնալով հուշագրերին՝ նախարարը հանձնարարել է հետևել այդ հուշագրերի պահանջների կատարման ընթացքին:

Նախարարության «Մեր մեծերը» 2016 թվականի ծրագրում նոր անուններ ընդգրկելու առաջարկով հանդես է եկել համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը: Առաջարկվել է 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբի (175-ամյակ), գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան Վահե Հայկի (120-ամյակ), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի (90-ամյակ), գրող և քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի (150-ամյակ), գրող Գրիգոր Զոհրապի (155-ամյակ) անունները: Ատյանի անդամները հաստատել են 2016թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվելու համար առաջարկված անունները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերոմներին ու բացթողումներին, և կարևորել սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ