Սփյուռք

Շավարշ Քոչարյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հուլիսի 28-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում