1 րոպեի ընթերցում
ՆԻԿՈԼԱԵՎՈ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ, հայ ժողովրդի պատմա-մշակութային ժառանգության ներկայացման համար երկրի տարբեր քաղաքաներում կկազմակերպվեն ցուցադրություններ եւ գիտաժողովներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անալիտիկա»-ն, այդ նպատակով Նիոկելաեւ քաղաքի գրադարանում կայացել է «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցադրություն: Ներկայացվել են Ուկրաինայի հայերի պատմության ամենահետաքրքրական դրվագները, լուսանկարներ: