Ստեփանակերտը կոչ է անում միջազգային հանրությանը սահմանային լարվածության առնչությամբ դիրքորոշում հայտնել

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է բարձրացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող լարվածության հարցն ու դիրքորոշում հայտնեն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտի կոչը թե՛ համանախագահներին, թե՛ միջազգային հանրությանը մեկն է. ադրբեջանական կողմին պետք է հասկացնել, որ նրա գործողություններն անպատժելի չեն: «Միջազգային հանրությունը պետք է կոշտ դիրքորոշում ընդունի Ադրբեջանի սադրանքների նկատմամբ: Արցախը պատասխանել եւ պատասխանում է ցանկացած նման սադրանքի, եւ մենք թշամու ագրեսիան կանխելու ենք, բայց միջազգային հանրությունն էլ պետք է իր դիրքորոշումը ցույց տա: Եթե ցույց չի տալիս, ագրեսորին անպատժելիությունն ու աչքակապությունն ավելի է խթանում»,- ասաց Բաբայանը: Անդրադառնալով վերջին օրերին սահմանին լարվածության կտրուկ աճին` Բաբայանն ասաց, որ Արցախում դա չեն համարում տարօրինակ զարգացում, քանի որ, լավ են ճանաչում հարեւան պետությանը:

«Ադրբեջանը միշտ եղել է ապակառուցողական եւ ի սկզբանե կառուցում է ֆաշիստական, նացիստական պետություն, որն իր էությամբ ագրեսիվ է` ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Եվ մեզ համար չպետք է տարօրինակ կամ զարմանալի լինի Ադրբեջանի այսօրվա պահվածքը: Այո, Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ նրանք համամետաբար ավելի քիչ էին խախտում հրադադարի ռեժիմը, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել եւ այդ երկիրը շարունակում է նույն ուղին»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ խիստ լարվածություն է նկատվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Այդ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով