Կյանքից հեռացել է լիբանանահայ մտավորական Սարգիս Կիրակոսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է լիբանանահայ մտավորական, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության հայագիտական բաժնի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից, մեծ մտավորականը վախճանվել է հուլիսի 21-ին` կեսգիշերին:

Ժամանակակից հայ բանաստեղծության կարկառուն դեմքերից Սարգիս Կիրակոսյանը եղել է «Բագին» գրականության ու արվեստի հանդեսի փոխխմբագիրը: Նա իր յուրահատուկ վաստակն է ունեցել արաբական գրականությունը հայերեն թարգմանելու մեջ: Կուսակցական պաշտոններ է վարել ՀՅԴ «Ն. Աղբալյան» և «Հ. Մարուխյան» կոմիտեներում:Վերջին ժամանակներում նա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրթության և հայագիտական բաժանմունքի վարիչն է եղել:

Ուսուցչական երկար տարիների վաստակի տեր Սարգիս Կիրակոսյանը հայ գրականության առարկան դասավանդել է Համազգայինի Մ. և Հ. Արսլանյան ճեմարանում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: Նաև եղել է Համազգայինի շրջանային վարչության անդամ:2015թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: Պարգևատրման արարողությունը կատարվել է հունիսի 9-ին Լիբանանում Հայաստանի դեսպանատանը:Նա եղել է լիբանանահայ գրողների համախմբման համահիմնադիր, նաև Հայաստանի գրողների միության անդամ էր:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Սարգիս Կիրակոսյանի մերձավորներին ու հարազատներին, կիսում մեծ մտավորականի ու անձնվեր հայի կորստի վիշտը:

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին