Հասարակական

Ծնողազուրկ հայ երեխաները Մոսկվայում կներկայացնեն հրեշտակների պատկերմամբ իրենց աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ծնողազուրկ հայ երեխաները Մոսկվայում կներկայացնեն հրեշտակների պատկերմամբ իրենց աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանկատների սաների՝ հրեշտակների պատկերմամբ աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «Խաղաղության հրեշտակ» խորագրով ցուցահանդեսին: Հոկտեմբերին կայանալիք ցուցահանդեսին հայ մանուկների աշխատանքները կներկայացվեն ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող կամ բազմազավակ ընտանիքներից ռուսաստանցիերեխաների աշխատանքների հետ մեկտեղ: Այս մասին հուլիսի 21-ին հայտնեց «Добро-без границ» (Բարիք առանց սահմանների) նախագծի ղեկավար Եկատերինա Մինսաֆինան:

«Անհամբեր սպասում եմ հավաքելու հայ մանուկների աշխատանքները, ներկայացնելու դրանք Մոսկվայում և հետ վերադառնալու երեխաների համար նախատեսված նվերներով: Նախագիծը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ՌԴ Հանրային պալատում», - տեղեկացրեց նա:

Այս անգամ «Добро-без границ» նախագծի ղեկավար Եկատերինա Մինսաֆինան, Երիտասարդական Խաղաղության դեսպան Լիդիա Սլեպցովան և կազմակերպության անդամ Անժելիկա Կրիստևան Նանսենի անվան մանկատան սաների համար բարեգործական ակցիայի շնորհիվ հավաքագրել են և Հայաստան են բերել հագուստ, կոշիկներ և հիգիենայի պարագաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում