ՀՀ-ն ԵԱՏՄ-ում խոշոր արտադրություններին մաս կազմելու հայտ է ներկայացնում. Էմիլ Տարասյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում խոշոր արտադրություններին մաս կազմելու հայտ է ներկայացնում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծերի ներկայացման համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդգծեց, որ համաժողովի ընթացքում խոսվելու է հենց այն ձևաչափերի մասին, որոնցով Հայաստանը կարող է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցել:

«Այդ ձևաչափերից մեկն, օրինակ, կոոպերացիան է: Հասկանալով, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտային միջոցների, ծանր նյութերի ու հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս և մասնակցի: Օրինակ, եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ՝ BMW, Mercedes, Հայաստանը մասնակցի այդ գործընթացին` կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային: Այս և այլ ուղղություններով մենք հայտ ենք ներկայացնում՝ խոշոր արտադրություններին մաս կազմելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ինքը մեկ ուղղություն ասաց, բայց խոսքը գնում է մի շարք ուղղությունների մասին՝ շինարարություն, թեթև արդյունաբերության և այլն, որոնցով ՀՀ-ն հետաքրքիր է ԵԱՏՄ-ին:

Հարցին, թե Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր սահման չունենալն ի՞նչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, Տարասյանը պատասխանեց. «Խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված, որոնք ձևակերպվում են հենց տարանցիկ փոխադրման ժամանակ և տեղի է ունենում երկակի հարկում: Մենք պետք է դրանից խուսափելու եղանակներ գտնենք, որպեսզի մեր գործարարները նման վարչարարական խնդիրների առջև չկանգնեն: Խնդիրներ կան նաև ծագման սերտիֆիկատի պահանջի հետ կապված, որն ըստ էության դուրս է եկել, սակայն որոշ տեղերում անօրինական կերպով պահանջում են, ինչը վարչական խոչընդոտներ է ստեղծում: Նմանատիպ այլ խնդիրներ էլ կան: Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ընթացքում մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներից կստանանք այս հարցերի պատասխանները, իսկ եթե չստանանք, մենք կխնդրենք, որպեսզի այս հարցերը դառնան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգային հարց և սեղմ ժամկետներում կարգավորվեն»,- եզրափակեց փոխնախարարը:

Նա վստահություն հայտնեց, որ դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են, որոնք միշտ էլ առաջանում են տարանցիկ փոխադրումների պայմաններում և որոնք ժամանակի ընթացքում կարգավորվում են: Տարասյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շատ հարցերում է օգնել Հայաստանին և այս հարցում էլ անպայման կօգնի ու առկա խնդիրներն արագ կկարգավորվեն: «Նաև նման քննարկումներն եմ շատ կարևորում այս առումով, քանի որ մենք մի հարթակում հավաքում ենք գլխավոր որոշում կայացնողներին և նրանց համար լսելի ենք դարձնում մեր գործարարների դժգոհությունները»,- եզրափակեց փոխնախարարը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան