Մետաքսի ճանապարհը վերականգնելու գաղափարը հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետաքսի մեծ ճանապարհը վերականգնելու գաղափարը հետաքրքիր է Եվրասիական տնտեսական միության համար. միության անդամ երկրներն ակտիվորեն քննարկում են այդ հարցը՝ փորձելով հասկանալ սպասվող հեռանկարները: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին ընդգծեց, որ առաջիկայում այդ հարցը լայնորեն կքննարկվի նաև ԵԱՏՄ անդամ երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: «Մենք սեպտեմբերին Վլադիվոստոկում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ համաժողով կանցկացնենք «Եվրասիական տնտեսական միությունը և Մետաքսի ճանապարհը. ապագա և հեռանկարներ» խորագրով: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու այդ քննարկումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ Մետաքսի ճանապարհի վերականգնումը կնպաստի ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, այլ նաև բիզնես կապերի ընդլայնմանը տարբեր երկրների միջև: Սիդորսկին վստահ է՝ Մետաքսի ճանապարհը կարող է էական ազդեցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության տնտեսության զարգացման և աճի վրա:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան