ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել 40 երկիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել 40 երկիր: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին: «Մենք այսօր այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ ենք վարում մեր չինացի, հնդիկ գործընկերների հետ: Անցած ամիս մենք ստորագրեցինք Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը նաև Հայաստանին է հնարավորություն տալիս հանգիստ աշխատել մեր վիետնամցի գործընկերների հետ: ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համագործակցություն սկսելու ցանկություն է հայտնել նաև Իրանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սիդորսկին:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը քայլ առ քայլ մեծացնում է համագործակցության շրջանակը՝ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով միության անդամ բոլոր երկրների համար:

Սիդորսկին վստահեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ, որը նման ցանկություն կհայտնի:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ