Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մաքսանենգության և խուլիգանության 2-ական դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմեպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է խարդախության 3, մաքսանենգության և խուլիգանության 2-ական, կողոպուտի, գողության և յուրացման 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Կարդացեք հոդվածը` English