Ոստիկանությունը հուլիսի 21-ին Skype-ով կապ կհաստատի քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի մեր հայրենակիցները հուլիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ն Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորպես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն է Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաևpress@police.am, qartugharutyun@police.amէլեկտրոնային հասցեներին:

Հայերեն Русский