Բռնցքամարտ

Դավիթ Սաֆարյանը դարձավ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող

2 րոպեի ընթերցում

Դավիթ Սաֆարյանը դարձավ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 65 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դավիթ Սաֆարյանը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը բրոնզե մեդալի համար պայքարի մեջ մտավ Գարիկ Բարսեղյանն (57 կգ), ով 9-0 հաշվով հաղթեց Արտյուշ Արզիլին: Այս քաշային կարգում ոսկե մեդալը խաղարկեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Կուրեշ Դոդուկուլը և վրացի Վլադիմիր Կինջեգաշվիլին: Հաղթող դարձավ Վրաստանը ներկայացնող ըմբիշը: 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար մրցեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով մրցում էր ռուս Մենգի Մորտույուլի հետ: Սաֆարյանը հաղթեց 6-3 հաշվով և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից արժանացավ նաև «Նիվա» ավտոմեքենայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար գորգ դուրս եկավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս պարտվեց Ուլուկման Մամտովին: 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգոր Գրիգորյանը դժվարին մենամարտում 6-4 հսշվով հաղթեց ռուս Աստամազ Սանակոևին: Իսկ քաշային կարգի չեմպիոն դարձավ Դավիթ Տայլորը՝ ԱՄՆ-ից:

Օրվա վերջին մեդալների հավաքածուն խաղարկեցին 97 կգ քաշային կարգի ներկայացուցիչները, որտեղ հոբելյանական 20-րդ մրցաշարի հաղթող դարձավ Մոհամայի Մոհամադյանը: Այս քաշային կարգում Հայաստանը մեդալների համար պայքարում ներկայացուցիչ չուներ:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարն անցկացվում է 20-րդ անգամ: 20-րդ՝ հոբելյանական մրցաշարը տեղի է ունենում Երևանի «Միկա» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում են 15 երկրների պատվիրակություններ. Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Սերբիայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Կիրգիզիայից և Ուզբեկստանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում