Գյուղացիներն առիթը բաց չթողեցին նախարարին ոռոգման ջրամատակարարման խնդիրը ներկայացնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Մաշտոցի պուրակին հարող տարածքում գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի բացմանը գյուղացիներն օգտագործեցին առիթը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ներկայացնելու ոռոգման ջրի խնդիրը: Նախարարը խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը: «Արմավիրի մարզի երեք համայնքներում կան տեղանքներ, որտեղ ջուրը դժվարությամբ է հասնում, սակայն աշխատում ենք հարցը լուծել գրաֆիկով ջրամատակարարմամբ: Պտղատու ծառերի դեպքում ջրամատակարարման փոքր շեղումները այնքան մեծ վնաս չեն բերի, որքան դա կարող է պատահել բանջեղենի դեպքում», - ասաց Սերգո Կարապետյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշտարակի Ոսկեհատ գյուղի ներկայացուցիչը խոր մտահոգությունը հայտնեց, որ այգիների ոռոգման համար ջրամատակարարումը կատարվում է 20-25 օրը մեկ, այն դեպքում, երբ շոգ օրերին ծառերը տասը օրը մեկ անհրաժեշտություն ունեն ջրվելու, և միրգը ժամանակից շուտ, ոռոգման ջրի սակավության պատճառով, թափվում է ցած:

Մայրաքաղաքի սրտում մոտ 120 վաճառակետ ապահովող գյուղմթերքի տոնավաճառը բաց է լինելու շաբաթ և կիրակի օրերին` հնարավորություն ընձեռնելով երևանցիներին հենց գյուղացուց գնելու թարմ մթերք, պտուղ և բաջարեղեն:

Տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսությանն նախարարն ու ոլորտի մյուս պատասխանատուները, ովքեր շրջեցին տոնավաճառում և պատասխանեցին գյուղացիներին հուզող հարցերին: Գյուղացիները նախարարին հայտնեցին, որ բերքն այս տարի ավելի շատ է: «Այս տարի մի փոքր շուտ բացեցինք երկրորդ շուկան, քանի որ կար դրա անհրաժեշտությունը, և վաճառողների թիվն ավելի մեծ է, քանի որ գյուղացիական տնտեսություններն այս տարի բերքառատ են: Մեր նպատակն է օգնել գյուղացուն իրացնելու իր արտադրանքը», - ասաց Սերգո Կարապետյանը:

Վերաբացված տոնավաճառի առաջին օրն իրենց մթերքն էին վաճառում Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Լոռու մարզերի գյուղացիները:

Գյուղատնտեսական տոնավաճառները Երևանում սկսել են գործել 2011 թվականից: Դրանք անվճար են գյուղացիների համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառի մասնակիցներին անվճար տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ