Սպորտ

Էդգար Ստեփանյանը` հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Էդգար Ստեփանյանը` հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք), որտեղ Հայաստանի ներկայացուցիչը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հեծանվային ֆեդերացիայից, հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ: Այս փուլում փայլուն հաջողության հասավ 18-ամյա Էդգարը. հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի՝ Աթենքի հեծանվահրապարակում հնչեց Հայաստանի հիմնն ու բարձացավ մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում