Կարեն Ճշմարտիյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման ներկա վիճակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի տնտեսության տարբեր բնագավառներում հայ-ճապոնական կապերի խորացմանն ու արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնմանը:

Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու երկրների միջև առկա համագործակցությունը խորացնելու համար: Նա նաև գոհունակությամբ նշել է, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր էներգետիկայի, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտներում և շեշտել, որ առկա է զգալի ներուժ տնտեսության այլ ոլորտներում ևս հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ներկա վիճակը, տնտեսական զարգացման ռազմավարության և արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները: Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսներն ու աշխարհագրական տարածքը, աշխարհաքաղաքական իրավիճակն ու շրջափակման իրողությունը մի կողմից, և կրթության ու գիտության նկատմամբ հայերի գենետիկ հակվածությունը, առկա մարդկային ներուժը մյուս կողմից` Հայաստանը որդեգրել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման և ինովացիոն համակարգի զարգացման քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծում: Էկոնոմիկայի նախարարը Ճապոնիայի դեսպանին փոխանցել է «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև նշել, որ առաջիկայում նրան կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը:

Որպես համագործակցության ուղղություններ` նախարարն առանձնացրել է քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները: Կարեն Ճշմարիտյանը նաև նշել է, որ Հայաստանի համար հատկապես հետաքրքիր է ինովացիոն ոլորտում Ճապոնիայի ունեցած հարուստ փորձը:

Նշելով, որ Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ ճապոնական ընկերությունների` դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է քննարկել Հայաստանի և Ճապոնիայի միջև ավիացիայի ոլորտում համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության /JETRO/ միջև համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչը ևս կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման խթանմանը, առևտրի և ներդրումների ծավալների ավելացմանը:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ