Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ սփյուռքահայ ուսանողների

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ սփյուռքահայ ուսանողների

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները եւ նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում