Բրյուսելում քննարկվել են դատաիրավական ոլորտում ԵՄ-ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները:

ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստում բազմակողմանի քննարկման առարկա է դարձել երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական և քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ այդ թվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը և այլ հարցեր։

Պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եվրոպական կողմի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել է վերջին շրջանում հասարակական-քաղաքական զարգացումների վերաբերյալ եվրոպական գործընկերների բազմաթիվ հարցադրումներին։

Ամփոփելով արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի աշխատանքները՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկկողմանի համագործակցության համար, ընդգծել համատեղ նախագծերի և եվրոպական կառույցների տեխնիկական աջակցության կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է ապագա համատեղ գործողությունների հեռանկարները։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին