Life

Ջորջ Բուշ Ավագն ընկել Է եւ կոտրել պարանոցի ողը

1 րոպեի ընթերցում

Ջորջ Բուշ Ավագն ընկել Է եւ կոտրել պարանոցի ողը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագին հիվանդանոց են տեղափոխել, քանի որ ընկնելու հետեւանքով կոտրել Է պարանոցի ողը, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում, հաղորդել Է նրա մամուլի քարտուղար Ջիմ Մակգրատը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Նրա վիճակը կայուն Է, նա լավ Է, սակայն ստիպված կլինի կրելու պարանոցի կորսետ»,- գրել Է Մակգրատը Twitter-ում:

Ինչես հաղորդել Է CNN-ը Բուշն ընկել Է հուլիսի 14-ի առավոտյան Մենի նահանգի Քեննեբանկփորտ քաղաքի սեփական տանը եւ այժմ բուժվում Է Փորտլենդի հիվանդանոցում:

«Մենք չենք կարծում, թե նա երկար կմնա հիվանդանոցում»,- ասել Է Մակգրատը:

91-ամյա Ջորջ Ջուշ Ավագը, որը Միացյալ Նահանգները գլխավորել Է 1989-ից մինչեւ 1993 թվականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Է եւ այժմ ԱՄՆ-ում ողջ մնացած չորս նախագահներից ամենատարեցն Է: Նա վաղուց Է տեղաշարժվում հաշմանդամի սայլակով, հաղորդել Է BBC-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում