Կառավարությունը պատրաստ է մինչ ամսվա վերջ ամբողջովին վճարել նաիրիտցիների պարտքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկին փորձեց հասկանալ` ինչու են նաիրտիցները կրկին դժգոհ կառավարությունից, եթե գործադիրը նաիրիտցիներին տված խոստումը կատարել է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև այս տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիներիաշխատավարձերիկուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ: «Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել: Մի շարք աշխատակիցներ, սակայն, անհանգստացած են, քանի որ կարծում են, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարվել: Այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են կատարվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը` ավելացնելով, որ առաջիկա օրերին այդ հարցը կլուծվի:

Զախարյանը նաև փոխանցեց, որ աշխատակիցները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, սակայն, նրա խոսքով, այս դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ տասնհինգ օր սպասել:Արձագանքելով երկխոսությանը` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը փորձեց պարզաբանել, թե ինչու են նաիրիտցիները ցանկանում աշխատավարձը միանգամից ստանալ: «Մտածում են, որ դուք կվճարեք 200 հոգու աշխատավարձ, և գումարը կավարտվի: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ: Ասում են, կհասնեք քսանին կամ քսանհինգին, կասեք, փող չկա: Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան: Պետք է երաշխիք տանք, որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան ու համոզված եմ, որ էլ չեն հավաքվի»,- ասաց Հակոբյանը:

Երվանդ Զախարյանը ամբիոնից հայտարարեց, որ եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամ են մինչև ամսվա վերջ սպասել, ապա կառավարությունը միանգամից կվճարի բոլոր աշխատավարձերը: «Իսկ նրանց, ովքեր ցանկանում են այժմ ստանալ, պատրաստ ենք նաև այս ընթացքում կատարել վճարումները: Մենք համաձայն ենք երկու տարբերակին էլ»,- ասաց Զախարյանը, իսկ վարչապետն էլ հավելեց` թող իրենք որոշեն, մեզ ասեն:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ