Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ուսումնասիրել է նաև պատերազմական դրությունում գտնվող երկրների փորձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրության նախագծի նախնական տարբերակով Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, որին մասնակցող բոլոր կուսակցությունները եւ դաշինքները նախապես պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուն և ծրագրային հիմնադրույթները: «Խորհրդարանին վերապահվելու են անհամեմատ լայն վերահսկողական լիազորություններ: Խորհրդարանում էապես ընդլայնվելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը, որոնք պատասխանատու դիրքեր են զբաղեցնելու խորհրդարանական մարմիններում: Գործադիր իշխանության բոլոր մարմինների նկատմամբ կսահմանվի խորհրդարանական վերահսկողություն: Բացի այդ` ՀՀ Ազգային ժողովում որոշակի տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը չի ունենալու անմիջական մանդատ, նրան ընտրելու են ընտրիչները: «Դեռևս Սահմանադրության նախնական նախագծում կոնկրետ ձևակերպում չկա, թե ովքեր են լինելու այդ ընտրիչները, սակայն կարող եմ ասել, որ նրանց կազմում լինելու են և պատգամավորներ, և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ»,-պարզաբանեց Դանիելյանը:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ընտրվող պետական մարմինների ու պաշտոնյաների ցանկին` նա շեշտեց, որ այդ ցանկը չի փոփոխվելու: «Ըստ նախագծի`ՀՀ Ազգային ժողով անցնելու անցողիկ շեմը բարձրանալու է, որը պայմանավորված է ընդդիմադիր քաղաքական ուժերի դերի բարձրացման անհրաժեշտությամբ»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանը: Բանախոսը դիտարկմամբ`կենտրոնացված կառավարման ձևի պարագայում երկրի խորհրդարանական կառավարման ձևի ընտրությունը կարող է միակ ընդունելին դառնալ, եթե մասնագիտական հանձնաժողովն առաջադրի գերագույն հրամանատարի խելամիտ նշանակման ընթացակարգ:

«Ընդհանրապես` կառավարման խորհրդարանական ձև ընտրել են այնպիսի երկրներ, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, և այդ երկրների փորձը մանրակրկիտ ուսումնասիրվել է»,-նշեց Դանիելյանը` հավելելով, որ նախագծով նախատեսվել է, որ պատերազմի ժամանակ երկրի հրամանատարը լինելու է երկրի վարչապետը, սակայն ՀՀ կառավարությունը կարող է նաև այլ անձի նշանակել այդ պաշտոնում:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով` Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները: Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվել է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել հանձնաժողովի քարտուղարությանը՝ handznajoghovi-qartugharutyun@moj.am էլեկտրոնային հասցեով:

Հայերեն English

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները