Սփյուռք

Կարեն Խանլարյանը Թեհրանում ներկայացրել է Թուրքիայում ծպտյալ հայերի խնդիրը

1 րոպեի ընթերցում

Կարեն Խանլարյանը Թեհրանում ներկայացրել է Թուրքիայում ծպտյալ հայերի խնդիրը

ԹԵՀՐԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ Հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը դասախոսություն է ունեցել «Թաքուն հայեր եւ որն է մեր պարտականությունը 100-րդ տարելիցից հետո» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, Խանլարյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցածը: Իր ելույթում Խանլարյանն անդրադարձել է համշենահայության եւ այլ ծպտյալ հայերի խնդիրներին, որոնք բնակվում են հիմնականում Արեւմտյան Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում