«Հաղթանակի գեներալները». Ստեփան Գինոսյան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Ստեփան Գինոսյանը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 27-ին Ախալքալաքի շրջանի Սաթխա գյուղում:
Բանակային ծառայության սկիզբը
Գյուղական դպրոցն ավարտելուց հետո Ստեփանն ընդունվում է Ախալքալաքի բարձրագույն ուսումնարան: Թուրքական հարձակման ժամանակ(1918 թվականի ապրիլ) Գինոսյանների ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Վրաստանի Ծալկայի շրջանը: Որոշ ժամանակ անց վերադառնալով Ախալքալաք` Ստեփանը տեսնում է այն կործանված և ոչնչացված. շուրջբոլորը տիրում էր աղքատություն և հուսալքություն: Երիտասարդ Ստեփանը որոշում է իր բախտը փորձել Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Հայաստանի դաշնակցական իշխանությունները երիտասարդներին ստիպողաբար բանակ էին զորակոչում, և Ստեփան Գինոսյանն էլ շուտով անցնում է ծառայության` իբրև գրագիր:ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945թթ.» (Ե., 2010)գրքի:
Ծառայությունը Կարմիր բանակում
1920 թվականի նոյեմբերին Հայաստան մուտք գործած Կարմիր բանակը երկրում հաստատում է խորհրդային կարգեր: Ստեփան Գինոսյանը կամավոր համալրում է Կարմիր բանակի շարքերը և մասնակցում Հայաստանում ու Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման գործընթացին:
1923 թվականին բանակի հրամանատարությունը Գինոսյանին ուղարկում է ուսանելու Մոսկվայի Համամիութենական միացյալ ռազմական դպրոց: Երկու տարի անց, հաջողությամբ ավարտելով ռազմական դպրոցը, նա նշանակվում է ուսումնական ջոկատի հրամանատար:
1926 թվականին նրան գործուղում են Երևան ռազմական դպրոց, իսկ տարածաշրջանի ռազմական դպրոցների միավորումից հետո`Անդրկովկասյան միացյալ ռազմական դպրոց, որտեղ նա զբաղեցնում է տարբեր պաշտոններ:
1933 թվականին նա ընդունվում է Մ․Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, որն առաջին աստիճանի դիպլոմով ավարտելուց հետո նշանակվում է 48-րդ հրաձգային դիվիզիայի առաջին հատվածի հրամանատար:
Առաջին մարտական մկրտությունը
1939 թվականին Գինոսյանին նշանակում են Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի պետի օգնական: Այդ պաշտոնում նա յուրացնում է իր ռազմական գիտելիքները, ռազմական-տակտիկական հմտությունները:
1939 թվականին Բոլդինի հեծելազորային զորքերի կազմում մասնակցում է Արևմտյան Բելառուսի ազատագրմանը: Ստեփան Գինոսյանի համար իսկական փորձություն էր խորհրդա-ֆիննական պատերազմը: Ռազմական գործողություններն ընթանում էին սաստիկ ձմռան պայմաններում. նա դրսևրում է իրեն որպես հմուտ ղեկավար, որի համար պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով:
Հայրենական մեծ պատերազմի նախաշեմին Գինոսյանը դառնում է Բալթյան հատուկ ռազմական օկրուգի առաջին մասնաճյուղի օպերատիվ վարչության պետ:ԸստՏիգրանՀայազն,ԳարեգինՂազարյան, «1000հայազգիգեներալներ,ծովակալներ» (Ե., 2009)գրքի:
Հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Սերգեյ Գինոսյանին նշանակում են Մոսկվայի ռազմական օկրուգում ձևավորված 33-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավար: Առաջին ռազմական օպերացիան, որում իր ավանդն ունեցավ Գինոսյանը, Նարո-Ֆամինսկի շրջանում թշնամու կասեցված առաջխաղացումն էր:
1942 թվականի հունվարին Ժուկովի հրամանով Գինոսյանին պարգևատրում են Կարմիր դրոշի շքանշանով, իսկ նոյեմբերին Գինոսյանին շնորհում են գեներալ-մայորի կոչումը:
1943 թվականի կեսերից նա արդեն 49-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարն էր, որի կազմում մասնակցում է Սմոլենսկի, Բելառուսական, Վիսլա-Օդերյան և Գդանսկի օպերացիաներին:
1945 թվականի ապրիլին Սերգեյ Գինոսյանին շնորհում են գեներալ-լեյտենանտի կոչումը:
Հետպատերազմյանշրջան
Հետպատերազմյան շրջանում Գինոսյանը գլխավորել է մի շարք ռազմական օկրուգների օպերատիվ շտաբները:1950թվականին Սերգեյ Գինոսյանն ավարտել է Կ. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, որտեղ հետագայում ծավալում է իր դասախոսական գործունեությունը։
1964 թվականին ծանր հիվանդությունը ստիպում է Գինոսյանին դադարեցնել բանակային ծառայությունը:
ԽՍՀՄ բանակի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Գինոսյանը կնքում է իր մահկանացուն 1965 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայում. թաղվել է տեղի հայկական գերեզմանատանը:ԸստА.Меружанян, «Маршалы,генералыиадмиралыармянскогопроисхождениявСанкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014)գրքի:
Պարգևները
Սերգեյ Գինոսյանը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի հինգ, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին և 2-րդ, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի և լեհական երեք շքանշաններով։