Սփյուռք

Ամերիկահայ Դենի Թարխանյանը կառաջադրվի ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Ամերիկահայ Դենի Թարխանյանը կառաջադրվի ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին

ՆԵՎԱԴԱ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ Դենի Թարխանյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին: Թարխանյանը կառաջադրվի հարազատ Նեւադա նահանգում: Այդ նպատակով քաղաքական գործիչը ստեղծել է հատուկ կայք եւ կոչ է անում ամերիկահայերին սատարել իրեն` ընտրություններին հաղթելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով քաղաքական գործչի պաշտոնական կայքը, Թարխանյանի նշանաբանն է «Երբեք մի հանձնվիր» եւ հենց այդ նշանաբանով էլ նա կոչ է արել Նեւադայի բնակիչներին հանուն նահանգի բարեկեցության քվեարկել իր օգտին:

Թարխանյանին աջակցելու կոչ է արել նաեւ Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Արամ Համբարյանը: Facebook-ի իր էջում նա գրել է, որ մինչեւ 2016թ. ընտրությունները մնացել է 483 օր եւ իրենք կարող են ու պարտավոր են աջակցել Թարխանյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում