Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում

1 րոպեի ընթերցում

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում անցկացված բռնցքամարտի «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող միջազգային մրցաշարից հայ մարզիկները վերադարձել են մեդալների հարուստ ավարով` երկու ոսկե և մեկ բրոնզե:

Մրցաշարի չեմպիոններ են դարձել բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամներ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը («Սևան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Խաչիկ Խաչատրյան) և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Համլետ Սարգսյան):

Տղաներից հաջող է հանդես եկել 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան), որն էլ դարձել է երրորդ մրցանակակիր: Հուլիսի 6-13-ն անցկացված միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցել են 6 բռնցքամարտիկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 29 երկրի 236 բռնցքամարտիկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում