Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և նույն կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ նահանգների հայկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղությունները և այդ համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի և Արցախի խորհրդարանի փոխգործակցության թեմաները:

Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել ԱՀՀ հետ նախորդ տարիների համագործակցության արդյունքներից և վստահեցրել` այն շարունակելու պատրաստակամության մասին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Արցախի հանրային-տնտեսական կյանքի աշխուժացման հարցերի շուրջ, և նախանշվել են հետագա անելիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում