Բարբարա Սթրեյզանդը Քըրքորյանին բնորոշել է որպես եզակի, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն ամերիկահայգործարար,միլիարդատեր,բարերար, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին բնորոշել է որպես եզակի, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնականէջը, Բարբարա Սթրեյզանդը գրառում է կատարել Քըրքորյանի մասին:

«Երկար տարիներ Քըրք Քըրքորյանն արտակարգ առատաձեռն մարդ է եղել: Նա հազվադեպ էր ուշադրություն կամ ճանաչում փնտրում իր ներդրումների համար: 1969թ. ես բացել եմ Լաս Վեգասում Քըրքորյանին պատկանող միջազգային հյուրանոցը: Իսկ հետո՝ 1993 թվականին, ես նորից այնտեղ վերադարձա նրա հիասքանչ MGM Grand Hotel-ի բացմանը»,- գրել է նա:

Սթրեյզանդը հավելել է, որ այդ շրջանում իր հիմնադրամում Քըրքորյանի առատաձեռն ներդրման շնորհիվ իրեն հաջողվել է աջակցել մարդկանց ՁԻԱՀ-ի դեմ, կանանց և երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում:

«2013 թվականին նա նորից ինձ միացավ կանանց շրջանում սրտային հիվանդությունների տարածման դեմ պայքարում: Նա եզակի, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ էր, և ես միշտ շնորհակալ կլինեմ նրան»,- գրել է Սթրեյզանդը:

98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամիտարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհիշինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման,մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին