Life

Էկվադորում շուրջ 800 հազար մարդ Է հավաքվել Հռոմի պապի պատարագին

1 րոպեի ընթերցում

Էկվադորում շուրջ 800 հազար մարդ Է հավաքվել Հռոմի պապի պատարագին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտավորապես 800 հազար մարդ Է ներկա եղել այն պատարագին, որը հուլիսի 6-ին Էկվադորի Գուայակիլ քաղաքի Լոս Սամանես զբոսայգում մատուցել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ինչպես հայտնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հարավամերիկյան երկրի կառավարությունը:

Ըստ որում պատարագի կազմակերպիչները ենթադրում Էին, թե կժամանեն շուրջ 1,5 միլիոն հավատացյալներ. ոչ միայն տեղացի բնակիչներ, այլեւ հյուրեր հարեւան երկրներից: Այսպես, Էկվադորում քահանայապետի գտնվելու ժամանակ երկրի սահմանը հատած կոլումբիացիների թիվը քառապատիկ աճել Է:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը Լատինական Ամեիկա կատարած՝ իր երկրորդ այցելության ընթացքում իր առաջին պատարագը նվիրել Է ընտանիքի հիմնախնդիրներին: «Ընտանիքի գրկում ոչ ոք չի մերժվի, այնտեղ կսովորեցնեն ճնշել ագրեսիվությունը եւ ընչաքաղցությունը»,- մեջբերում Է Ֆրանցիսկոսի խոսքը կոլումբիական El Tiempo պորտալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում