«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակցում են անգամ Չինաստանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլը, որին կմասնակցեն 151 երիտասարդ՝ 17 երկրներից` ՌԴ-ից, Աբխազիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Շվեդիայից, Սիրիայից, Չեխիայից, Իտալիայից, առաջին անգամ նաև`Չինաստանից: Այս մասին ծրագրի նոր փուլի մեկնարկին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հավատացած եմ, որ առաջիկա 14 օրը կդառնա հայրենիքի ճանաչման օր, Հայաստանը տեսնելու և զգալու օր: Ամեն օր դուք նոր բան եք սովորելու, զարմանալու, նոր բան եք տեսնելու: Հավատացած եմ, որ օրը սկսելով հայոց լեզուն սովորելով, 14-րդ օրը այն հայորդիները, ովքեր սկզբում լավ չէին խոսում հայերեն, արդեն բավականին հայերեն են իմանալու», - ծրագրի մասնակիցներին դիմելով՝ ասաց Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը հույս հայտնեց, որ ծրագրի մասնակիցները Հայաստանից վերադառնալուն պես կշարունակեն սովորել հայոց լեզուն: «Քանի որ աշխարհում բացի հայերից հայոց լեզուն ուրիշինը չէ՝ հայոց լեզուն միայն մերն է: Մենք ենք, որ պետք է սովորենք, զարգացնենք, պահպանենք հայոց լեզուն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Հրանուշ Հակոբյանը:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն առաջին տարին չէ, որ իր տանը հյուրնկալում է «Արի տուն» ծրագրի մասնակիցների: «Հայրենասիրությունը միայն խոսքով չէ, այն պետք է լինի գործնական հողի վրա: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանում «Արի տուն» ծրագիրն ունի իր պատվավոր տեղը և գործնականորեն հայրենասիրական աշխատանք իրականացնելու առումով շատ կարևոր է», - ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ռոստովում երկու տարեկանից բնակվող 17-ամյա Հերմինե Սիրադեղյանը «Արի տուն 2015» ծրագրի երրորդ փուլին մասնակցելու եկել է զարմուհու հետ: Աղջիկները, ապրելով Ռուսաստանում, երկրորդ անգամ են այցելում Հայաստան: «Ես այցելում էի հայկական դպրոց և որպես ակտիվ աշակերտ` ինձ ուղարկեցին մասնակցելու այս ծրագրին: Իսկ զարմուհուս առաջարկեցի միանալ ինձ, որպեսզի ինձ մենակ չզգամ և մեր ընտանիքում միայն ես չունենամ այն անհրաժեշտ գիտելիքները հայրենիքի մասին, որը հնարավոր է ձեռք բերել «Արի տուն» ծրագրի շնորհիվ: Ցավոք, մենք շատ վատ ենք խոսում հայերեն և այս ծրագրից մեր ակնկալիքները նույնիսկ անիրական են», - ասաց Հերմինե Սիրադեղյանը:

Նախորդ փուլերի պես, «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցները, բացի ամենօրյա հայոց լեզվի դասընթացներից, կմասնակցեն ճանաչողական արշավների և Ծաղկաձորում 4-օրյա ճամբարի:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին