ՀՀ արդարադատության նախարարությունում ԵԽ գլխավոր պատվիրակության հետ քննարկվել են համակարգային բարեփոխումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությունը հայ մասնագետների հետ քննարկել է արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Տումանովը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ԵԽ բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը:

Այցի նպատակն էր քննարկել արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ ի՞նչ ընթացքի մեջ են նոր Քրեական ու Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակումը, բարեփոխումների ի՞նչ փուլում են քրեակատարողական համակարգն ու հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող համագործակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և մշտապես կատարելագործում է օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական չափանիշներին: Խոսելով քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացի մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ՀՀ խորհրդարանի առաջարկների հիման վրա լրամշակվել և ուղարկվել է Ազգային ժողով: Բացի այդ, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսի վերջին ավարտին կհասցվեն ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսված է մինչև ս.թ. սեպտեմբեր միասնականացնել քրեական և քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի դրույթները:

ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են նաև վերջին բարեփոխումները, որոնցով ՀՀ միջազգային պարտավորություններին են համապատասխանեցվել խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը: Խստացվել են խոշտանգման համար քրեաիրավական պատժամիջոցները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման մասին: Մասնավորապես, նախագծի հայեցակարգն արդեն իսկ ուղարկվել է միջազգային փորձաքննության. այն հիմնված է այնպիսի հիմնարար նոր սկզբունքների վրա, ինչպիսիք են դատապարտյալի վարքագծի նկատմամբ ռիսկային գնահատման ու անհատական մոտեցման, դատապարտյալներին ազատության նախապատրաստելու սկզբունքները և այլն:

Քննարկվել է նաև խտրականության դեմ պայքարի վերաբերյալ նոր համապարփակ օրինագծի մշակման հարցը:

Ալեքսանդր Գեսելը բարձր է գնահատել Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները և նշել, որ դրանք կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, իսկ խտրականության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործումը չափազանց կարևոր դեր կխաղա հետագայում համակարգի զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանում իրավական և դատական ոլորտներում բարեփոխումների շուրջ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում