Հատուկ նախագծեր

«Հաղթանակի գեներալները». Գևորգ Տեր-Գասպարյան

3 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները». Գևորգ Տեր-Գասպարյան

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում«Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ գեներալ-լեյտենանտ Գևորգ Անդրեյի Տեր-Գասպարյանին:

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Գևորգ Տեր-Գասպարյանը ծնվել է 1903 թվականի հոկտեմբերի 10-ին Նախիջևանում: Նախիջևանի դպրոցներից մեկն ավարտելուց հետո նա 17 տարեկանում համալրում է Կարմիր բանակի շարքերը:

Ուսումը և զինվորական կարիերան

ԵրևանիԱլ. Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցն ավարտելուց հետո նա ծառայության է անցնում Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, որտեղ (մինչև 1935 թվականը) Գևորգը հաջորդաբար զբաղեցրել է դասակի, վաշտի հրամանատարի և դիվիզիայի շտաբի պետի օգնականի պաշտոնները: ԽՍՀՄզինված ուժերի Մ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո (1938 թ.) Տեր-Գասպարյանը նշանակվում է Ռուսաստանի Հեռավորարևելյան դիվիզիաներից մեկի հրամանատար։ԸստՏիգրանՀայազն,ԳարեգինՂազարյան, «1000հայազգիգեներալներ,ծովակալներ» (Ե., 2009)գրքի:

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում փոխգնդապետ Գևորգ Տեր-Գասպարյանը՝ իբրև Կ. Վորոշիլովի անվան Կուրսկի 55-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի ղեկավար, մասնակցել է Բելառուսում Սլուցկի ուղղությամբ ընթացող մարտերին: Երբ մարտերից մեկի ժամանակ զոհվում է դիվիզիայի հրամանատար Դ. Իվանյուկը, Տեր-Գասպարյանն իր ձեռքն է վերցնում դիվիզիայի ղեկավարումը:

Հարավարևմտյան ռազմաճակատի 227-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության օրոք նա մասնակցել էՈւկրաինայի պաշտպանությանը։1942 թվականի ամռանը Տեր-Գասպարյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում, որից հետո նա նշանակվում է Ստալինգրադում շրջանում գործող 60-րդ բանակի շտաբի պետ:

1943թվականիաշնանըորպես Վորոնեժի ճակատի բանակներից մեկի շտաբի պետ գետանցել է Դեսնան,Դնեպր գետերը և մասնակցել Կիևիազատագրմանը` հասնելով մինչև Լեհաստան։

Հետպատերազմյան շրջան

Գեներալ-մայոր Գևորգ Տեր-Գասպարյանը 1945թվականիհուլիսիննշանակվել է Կիևի զինվորական շրջանի շտաբի պետ և զորքերի հրամանատարի առաջին տեղակալ: Այնուհետև 1949 թվականի մայիսին գեներալ-լեյտենանտի կոչումը ստանալուց հետո նա սովորել է ԽՍՀՄ զինվածուժերի գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ակադեմիայում։

Գևորգ Տեր-Գասպարյանը, երկարատև ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքում է 1949 թվականի օգոստոսի 31-ին Մոսկվայում և թաղվում տեղի Նովոդևիչյան գերեզմանատանը:ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմիհաղթանակում1941-1945թթ.»(Ե., 2010)գրքի:

Պարգևները

Նա պարգևատրվել էԼենինի, Կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի երկու, Սուվորովի առաջին և երկրորդ աստիճանի, Բոգդան Խմելնիցկու երկրորդ աստիճանի շքանշաններով և Ստալինգրադի պաշտպանության ու Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի մեդալներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում