Իրավունք

ԱԱԾ-ն Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մոտ 55 տարեկան տղամարդու է փնտրում

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մոտ 55 տարեկան տղամարդու է փնտրում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը առկա է, ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նկարագրված անձին ճանաչողներին խնդրում է անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ Ոստիկանության մոտական բաժին:Տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում