Քսանյոթ հայ պատանի կմասնակցի տարբեր երկրներում 6 միջազգային առարկայական օլիմպիադայի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քսանյոթ հայ պատանի այս տարի տարբեր երկրներում կմասնակցեն 6 միջազգային առարկայական օլիմպիադայի: Այս մասին հուլիսի 2-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Մենք հպարտությամբ արձանագրեցինք 2014 թվականի միջազգային օլիմպիադաների արդյունքները՝ 20 մեդալներ ունեցանք վեց առարկաներից: 2015 թվականին հանրապետական օլիմպիադաներին 16 առարկայից մասնակցեցին ավելի քան 1500 երեխա: Այս օրերին ամառային ճամբարներում մեր թիմերը պատրաստվում են միջազգային օլիմպիադայի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նարինե Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն «Արմենպրես»-ին տրամադրել է օլիմպիադաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Ըստ տրամադրած ժամանակացույցի՝ Մումբայում (Հնդկաստան) հուլիսի 5-12-ը տեղի կունենա ֆիզիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան: Հայաստանն օլիմպիադային կներկայանա հինգ մասնակցով:

Հուլիսի 4-16-ն Թայլանդում կկայանա մաթեմատիկաառարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին մեր երկիրը կմասնակցի վեց հոգուց բաղկացած թիմով: Հուլիսի 12-19-ն էլ Դանիայի Օրհուս քաղաքում կանցկացվի դպրոցականների կենսաբանություն առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան, որին կմասնակցի չորս պատանի:

Հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը Ղազախստանում չորս պատանի կմասնակցի ինֆորմատիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային, իսկ հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Ինդոնեզիայում կանցկացվի աստղագիտության օլիմպիադան: Հայաստանն այս իրադարձությանը կներկայանա 5 հոգանոց խմբով:

Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում օգոստոսին տեղի կունենա աշխարհագրություն առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանից կմասնակցի երեք պատանի:

Հայերեն Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ