ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետեւ՝ նավակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ ցեղասպանության տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, տեսանյութերը հաստատվել եւ վերականգնվել են մասնագետների կողմից եւ ցուցադրվելու են Իտալիայում այս օրերին անցնող Il cinema ritrovato (Վերականգնված կինո) Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ տեսանյութերը նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում.«Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, եւ այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիք հայ որբ երեխաներին էին խնամում, մինչ Ստամբուլից նրանց տեղափոխելը»:

Լվինսքին պատմում է, որ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը, տեսանյութը պահվել է Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Դրա հեղինակը դեռեւս անհայտ է:

«Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի արտահայտում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոյի փառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են եւ հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաեւ Ստամբուլում», - ասում է Մերիան Լվինսքին:

Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նաեւ Համո Բեքնազարյանի «Նամուսը», Փառաջանովի «Սայաթ Նովան» եւ Մալյանի «Նահապետը», սակայն, կազմակերպիչների խոսքով, փառատոնի զմրուխտը «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» նորահայտ բացառիկ տեսանյութն է լինելու:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին