Իրավունք

Լեյտենանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

1 րոպեի ընթերցում

Լեյտենանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, 2015 թվականի հունիսի 30-ին ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին:

ՀՀ ՊՆՎարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը 13:30-ի սահմաններում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում