Գիտնականները մեկ վայրկյանով պաշտոնապես երկարացրել են հունիսի 30-ի օրը. BBC

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 30-ի կեսգիշերը կգա ոչ թե ժամը 24 00 րոպե եւ 00 վայրկյանին, այլ մեկ վայրկյանով ավելի ուշ, քանի որ գիտնականները մեկ վայրկյանով երկարացրել են օրը, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը ժամացույցի ընթացքի եւ Երկրի վրա տարվա ժամանակների միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Անցյալ դարի 50-ական թվականների կեսերին ատոմային ժամացույցի հայտնվելուց հետո գիտնականներն ստացել են Երկրի վրա օրվա տեւողությունը, տարվա «ճիշտ» տեւողությունը եւ ժանանակագրական բազմաթիվ այլ պարամետրեր ստույգ չափելու հնարավորություն: Այդ չափումների արդյունքներից մեկն Է դարձել այն բանի հայտնագործումը, որ Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում Է անհավասարաչափ՝ պտույտները կատարելով տարբեր ժամանակամիջոցներում:

Դրա հետեւանքով ժամացույցի ժամանակի եւ մոլորակի վրա «իրական» ժամանակի միջեւ աստիճանաբար կուտակվում Է տարբերություն, որը կարող Է մի քանի հարյուրամյակ կամ հազարամյակ անց «տեղաշարժել» տարվա ժամանակների եւ օրացույցի այն մի քանի կարեւոր թվականների սկիզբը, որոնք կապված են բնական ֆենոմենների հետ:

Այս հիմնախնդրի լուծումներից մեկն այսպես կոչված «նահանջ վայրկյանների» հավելումն Է ամիսներից մեկի վերջին օրերից մեկին: Դրա հետեւանքով այդ օրը տեւում Է ոչ թե ուղիղ 24 ժամ, այլ 24 ժամ եւ մեկ վայրկյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը