Քաղաքականություն

Կառավարությունում ռուսական կողմի հետ քննարկել են ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունում ռուսական կողմի հետ քննարկել են ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության կառավարությունում հունիսի 26-ին տեղի է ունեցել էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող համատեղ ծրագրերը և փոխգործակցության խորացման հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում