Շուրջ 500 նորահայտ հուշարձան սպասում է պետական պաշտպանության տակ անցնելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա են շուրջ 500 նորահայտ հուշարձաններ, որոնք ստացել են պետական կարգավիճակ՝ անցնելով վկայագրման և փաստավավերագրման բոլոր գործընթացներով: Վերջին մի քանի տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքում նորահայտ հուշարձանների գրանցման և դրանց հետագա պետական կարգավիճակի ստացման վերաբերյալ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված են ավելի քան 24224 հուշարձան՝ 7304 տարածքային պահպանական միավորներով:

«Հաշվառման գործընթացը շարունակական է և վերջին մի քանի տարվա ընթացքում շուրջ 500 նորահայտ հուշարձաների ցանկը պատեհ պահին կներկայացվեն կառավարությանը: Համեմատության կարգով տեղեկացնեմ, որ խորհրդային տարիներին վերջին անգամ կատարված հաշվառման ժամանակ, որը տեղի էր ունեցել 1988թ., Հայաստանում գրանցված էր 15 հազար հուշարձան, իսկ հարևան Վրաստանում այսօր հաշվառված է ընդամենը 7000», - նշեց Արև Սամուելյանը:

Այս բնագավառում Մշակույթի նախարարության 2015թ. վարած քաղաքականությունը չի տարբերվում նախորդ տարիների վարած քաղաքականությունից, որի ոլորտներն են հուշարձանների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումը, ամրակայումը, վերականգնումը և օգտագործումը:

Հայերեն

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք