Life

Նոր Զելանդիայում 67 տարվա ամուսինները մահացել են նույն օրը

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայում 67 տարվա ամուսինները մահացել են նույն օրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում Հյու և Ջոան Նիզ ամուսինները, ովքեր 67 տարվա ամուսիններ են, մահացել են միևնույն օրը երկու ժամվա տարբերությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ամուսինը 94, իսկ կինը 92 տարեկան էր: Նրանք մահացել են Eldon Lodge ծերանոցում:

Ամուսինների հարազատները հայտարարել են, որ նրանք նույնիսկ մեկ օր չէին կարող իրարից առանձին մնալ: Մտերիմների խոսքով՝ Հյուն և Ջոանը ասել են, որ չեն ցանկանում առանց իրար ապրել:

Նախ մահացել է ամուսինը քաղցկեղից, իսկ երկու ժամ անց՝ նաև կինը:

Նրանք հինգ երեխաների ծնողներ են, որոնցից երկուսը մահացել են ծնողներից ավելի շուտ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ մեկ այլ ամուսնական զույգի անդամները ԱՄՆ-ում 73 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են հինգ րոպեի տարբերությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում