«Հաղթանակի գեներալները». Վլադիմիր Տամրուչի

5 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում«Արմենպրես»-ը ներկայացնում է տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստեփանի Տամրուչիին:

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Վլադիմիր Տամրուչին ծնվել է 1892 թվականի ապրիլի 20-ին Բաքվում: Նրա հայր Ստեփան Տամրուչին, Բաքվի սահմանապահ ջոկատում իր ծառայությունը ավարտելուց հետո, բեռնակիր էր աշխատում: Աղքատ պայմաններում ապրող Տամրուչիների ընտանիքը հայ-թաթարական բախումների նախօրյակին(1905թ.) որոշում է տեղափոխվել Դոնի Ռոստով: Պատանի Վլադիմիրը 16 տարեկանում հաջողությամբ ավարտում է տեղի ռեալական ուսումնարանը: Վլադիմիրի ցանկանում էր դառնալ զինվորական և այդ նպատակին հասնելու համար ընդունվում է Թիֆլիսի ռազմական ուսումնարանը, որն ավարտում է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին`1914 թվականին:

Առաջին համաշխարհային պատերազմ

Վլադիմիրն առաջին մարտական մկրտությունը ստացել է 1916 թվականի մարտին` մասնակցելով Էրզրումի գրավմանը: Նույն թվականի սեպտեմբերին նրան ուղարկում են Պետրոգրադի գլխավոր շտաբի ակադեմիայի նախապատրաստական դասընթացներին: 1917 թվականին կրտսեր սպա Վլադիմիրին ուղարկում են Կովկասի չորրորդ բանակային կորպուս: Նույն թվականի նոյեմբերին արդեն շտաբս-կապիտան Տամրուչին գլխավորում է Կովկասի չորրորդ բանակային կորպուսը: ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:

Զինվորական ծառայությունը Հայաստանում

1919 թվականին Տամրուչին ծառայության է անցնում Հայաստանի Հանրապետության բանակում իբրև Հայաստանի գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարի օգնական:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո` նա կամավոր ծառայության է անցնում Կարմիր բանակում` ՀԽՍՀ ռազմական ուժերի ղեկավար շտաբում նշանակվելով օպերատիվ բաժնի ղեկավարի օգնական:

1921-1925 թվականներին Վլադիմիր Տամրուչին զբաղեցրել է զանազան բանակային պաշտոններ. նա եղել է Խորհրդային Հայաստանի հրետանային դիվիզիայի շտաբի պետ, ինչպես նաև Կովկասի Կարմիր շքանշանակակիր բանակի հրետանային ղեկավարի աշխատակազմի ղեկավար և այլն:

Բանակային ծառայության մոսկովյան փուլը

1925թվականին Վլադիմիր Տամրուչին նշանակվում էՄոսկվայի ռազմական օկրուգի առանձին տանկային գնդի հրամանատար: 1933թվականից՝ԽՍՀՄզինված ուժերի գլխավոր շտաբի Մ․Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ավագ դասախոս, ինչպես նաև ավտոզրահատանկային զորքերի ամբիոնի վարիչ։Բացի այդ` նա եղել է նաև Կարմիր բանակի ավտոզրահատանկային զորքերի գլխավոր տեսուչի օգնականը:

1940թվականի հունիսի 4-ին Վլադիմիր Տամրուչիին շնորհվում է տանկային զորքերի գեներալ-մայորի կոչում: Ըստ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում որպեսԿիևիառանձին օկրուգի 22-րդ մեքենայացված կորպուսի հրամանատար, Տամրուչին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Ժիտոմիրի մոտ մղված հարձակողական մարտերին, որից հետո նշանակվել է Հարավ-արևմտյան ռազմաճակատի ավտոզրահատանկային զորքերի հրամանատար և ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ 1941 թվականին նրան շնորհում են տանկային զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում:

Ձերբակալություն

1942 թվականի մայիսին Խարկովում Կարմիր բանակը կրում է իր ամենածանր պարտություններից մեկը, որից հետո Տամրուչիին հեռացնում են հրամանատարական գործունեությունից` ուղարկելով գլխավորելու ռազմական ուսումնարան:

Հայտնի է, որ Խարկովյան պարտությունից հետո Տամրուչին նամակ է ուղարկել Իոսիֆ Ստալինին: Դրանից հետո` 1943 թվականի մայիսի 22-ին հայրենիքին դավաճանելու մեղադրանքով Վլադիմիր Տամրուչին ձերբակալվում է` յոթ տարի անցկացնելով Սուխանովյան բանտում, որտեղ նա մահանում է 1950 թվականի հոկտեմբերի 28-ին:

1953 թվականին`Ստալինի մահից հետո, նրա դեմ հարուցված քրեական գործը դադարեցվում է: 1988 թվականին Վլադիմիր Տամրուչին հետմահու արդարացվում է: Ըստ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

Պարգևները

Վլադիմիր Տամրուչին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի, Լենինի, ՀԽՍՀ Կարմիր աստղի շքանշաններով:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ