ՀՀ քննչական կոմիտեի քննիչը կալանավորվել է ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Ս.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչականծառայությունից, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Արթուր Ս.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, ՊԲ զորամասի հետախուզական դասակի հրամանատար Ռ. Հ.-ի կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր ստեղծելու համար նրանից պահանջել է խոշոր չափերով` 300 հազար ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, քննիչը 2015 թվականի մայիսի 18-ին` աշխատանքից ազատվելուց հետո, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ Ռ. Հ.-ից զգալի չափերով հափշտակություն կատարելու և նրան խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս և խեղաթյուրելով իրականությունը` ի սկզբանե նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել դատախազին, պնդել է, իբրև, դատախազին կաշառք տալու անհրաժեշտության մասին և հորդորել է իրեն փոխանցել 200 հազար ՀՀ դրամ:

Այնուհետև նախկին քննիչը Ռ. Հ.-ի հետ հեռախոսային զրույցի ընթացքում` կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խեղաթյուրելով իրականությունը` պահանջել է 500 հազար ՀՀ դրամ` որպես մեղադրանքը դատարանում պաշտպանողին տրվելիք կաշառք, սակայն Արթուր Ս.-ն, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը:

Արթուր Ս.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում