Իրավունք

Դատապարտյալին բերված հանձնուքից հանվել է 17 բջջային հեռախոս

1 րոպեի ընթերցում

Դատապարտյալին բերված հանձնուքից հանվել է 17 բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունիսի 18-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 17 բջջային հեռախոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում