Սփյուռք

Հալեպում վիրավորված հայ կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ

2 րոպեի ընթերցում

Հալեպում վիրավորված հայ կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օրեր առաջ վիրավորված հայ կինը` Ֆերնանդ Նիկողոսյանը, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ վնասվել է կնոջ աչքը, ձեռքը, ոտքը: Աղբյուրը նաև նշեց, որ Ֆերնանդ Նիկողոսյանի (մոտ 30 տարեկան) ամուսինը մոտ 1.5 տարի առաջ քաղաքի կենտրոնական թաղամասերում տեղի ունեցած պայթյունի զոհ էր դարձել:

Ավելի վաղ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ Հալեպում հունիսի 15-ին զինված ահաբեկչական խմբավորումների թիրախում են հայտնվել Հալեպի խաղաղ բնակիչներն ու թաղամասերը: Հրթիռակոծվել են Սեբիլ, Աշրաֆիե, Ազիզիե, Ջելե թաղամասերը: Սելլում հիվանդանոցի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ֆերնանդ Նիկողոսյանը: Սեբիլ թաղամասի Աբդ առ Ռահգման մզկիթի մոտ բնակելի շենք է ավերվել:

ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հրթիռակոծության հետևանքով արձանագրվել է 31 զոհ և ավելի քան 150 վիրավոր, որոնց կեսը երեխաներ էին:

Նույն օրը ռմբակծություններին զուգահեռ սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև թեժ բախումներ են ընթացել: Զինյալները փորձել են թափանցել Ջանհիեթ ազ Զահրաա, Աշրաֆիե և Խելդիե թաղամասեր, սակայն սիրիական բանակին հաջողվել է նրանց հետ մղել:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներնայնտեղմինչևօրս շարունակվում են:Քաղաքիարևմտյանթաղամասերըգտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյան թաղամասերը` զինվածխմբավորումներիհսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում