Ռուս զինծառայողի սպանության գործով քրգործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով լրացուցիչ քննություն կատարելու նպատակով քրեական գործը վերադարձրել է ՀՀ քննչական կոմիտե:

«2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ինչի համաձայն նշված բաժնի վարույթում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի.Ս.Նովիկովի սպանությանը վերջինիս համածառայակից ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Ի.Վ. Բոսխոմջիևի առնչությունը, ով ձերբակալվել է և դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով` վերոհիշյալ գրությամբ խնդրել է տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նույն դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործը դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաների և Ի.Ս.Նովիկովի դիակի հետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով:

2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված քրեական գործը և դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ:

Շիրակի մարզի դատախազությունում նշված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու վերաբերյալ Շիրակի մարզային նախաքննական մարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռևս առկա է որոշակի առաջնային դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Միաժամանակ պարզաբանվել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաև ՀՀ քննչական կոմիտեն»,-«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանում:

2015 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին նույն քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում