Լեոնարդո դա Վինչիի «Իլիկով Տիրամայրը» կտավն առաջին անգամ կցուցադրեն Եվրոպայի սահմաններից դուրս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից մեկը՝ «Իլիկով Տիրամայրը», առաջին անգամ դուրս կբերվի Եվրոպայի սահմաններից եւ կցուցադրվի Ճապոնիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին, իտալացի վարպետին նվիրված հատուկ ցուցադրանքը 2016 թվականի հունվարի 16-ին կբացվի մայրաքաղաքի «Էդո-Տոկիո» թանգարանում: Իրադարձությունը տեղի կունենա նաեւ Իտալիայի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 150-ամյակի առթիվ:

Նկարը, որի չափերը կազմում են 48 x 36 սանտիմետր, գտնվում Է Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում: «Այս ստեղծագործությունը լիովին արտացոլում Է դա Վինչիի փիլոսոփայությունն ու տաղանդը: Այն, որ նկարը կցուցադրվի Եվրոպայի սահմաններից դուրս, Էլ ավելի մեծ թվով մարդանց համար հիանալի հնարավորություն Է դիտելու եւ զգալու հանճարեղ վարպետի վրձնի աշխատանքը»,- մեջբերում Է NHK հեռուստաալիքը իտալացի պրոֆեսոր Ալեսանդրո Վեցոզիի՝ Լեոնարդոյի իդեալական թանգարանի տնօրենի խոսքը, որը գտնվում Է նկարչի հայրենի Վինչի քաղաքում:

Նկարը, որտեղ աստվածամայրը պատկերված Է մանուկը գրկին՝ լեռնային բնապատկերի ֆոնի վրա, թվագրվում Է 1500 – 1510 թվականներով: Դրա արժեքը գնահատվում Է 30 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ