Իրավունք

ԵԽ հանձնաժողովը երաշխավորել է Արմեն Հարությունյանի թեկնածությունը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԵԽ հանձնաժողովը երաշխավորել է Արմեն Հարությունյանի թեկնածությունը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում(ՄԻԵԴ) Հայաստանի դատավորիպաշտոնում երաշխավորել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Հարությունյանն ընտրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նկատմամբ ձայների փոքր առավելությամբ:

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան:ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներն էին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։ Նրանց հետ փակ-գաղտնի հարցազրույց է վարվել, քվեարկությամբ հանձնաժողովը թեկնածուներից որևէ մեկին երաշխավորել է` ներկայացնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկությամբ կընտրվի դատավորը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում