Իրավունք

Էլեկտրահարվելու հետևանքով մահացել է 4 տարեկան երեխա. հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Էլեկտրահարվելու հետևանքով մահացել է 4 տարեկան երեխա. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4-ամյա երեխայի՝ հոսանքահարության հետևանքով մահանալու դեպքի առթիվ:Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի կայքից, 2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , որ երեխան էլկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն։

Լուսանկարները՝ դեպքի վայրից

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում