Հասարակական

Թբիլիսիի ջրհեղեղից զոհված հայ քույրերը 22 և 24 տարեկան են

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի ջրհեղեղից զոհված հայ քույրերը 22 և 24 տարեկան են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի ջրհեղեղից զոհվել են երկու հայ քույրեր: Եղիազարյան քույրերը 22 եւ 24 տարեկան են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, քույրերի դիերը հայտնաբերվել են: «Մարմինները տեղափոխվելու են Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ կանցկացվի նրանց հոգեհանգստի արարությունը»,-տեղեկացրին թեմի մամուլի դիվանից:

Եղիազարյան քույրերը բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում: Ցեխաջուրը լցվել է նրանց տունը եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ: Փողոցը հիմնականում հայաբնակ է: Ոչ պաշտոնական տեղեկություններվ` երկու-երեք հայեր ևս անհայտ կորած են: Այս պահին փողոցում անցկացվում են մաքրման աշխատանքներ` գտնելու անհայտ կորածներին: Փրկարարներին օգնում է հայ եկեղեցու երիտասարդական միության խումբը: Անհայտ կորածների թիվն ընդհանուր առմամբ 24-ն է:

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ` գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Պաշտոնապես հայտարարվել է 14 զոհի մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում