Սփյուռք

Հալեպում հայ նահատակների անունով կոչված 10 ծառեր են տնկվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում հայ նահատակների անունով կոչված 10 ծառեր են տնկվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի քրիստոնեական թաղամասում հունիսի 12-ին տեղի է ունեցել ծառատունկ.տնկվել են 30 ծառեր, որոնցից 10-ը հայ, 10-ը այլազգի քրիստոնյա և 10-ը իսլամ նահատակների անունով:Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցԲերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը`ավելացնելով, որ միջոցառմանը ներկա են գտնվել Հալեպի նահանգապետը, տարբեր կուսակցությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սիրիայի բնապահպանության հայազգի նախարար Նազիրա Սարգիսը:

«Մեծ պաստառի վրա փակցվել են նահատակների լուսանկարները և 30 թիվը, ծաղիկներ են դրվել նահատակների հիշատակին, որից հետո տեղի է ունեցել ծառերի տնկման արարողությունը»,- նշեց Ռեիսյանը` հավելելով, որ միջոցառման ընթացքում ուժեղացվել է շրջանի հսկողությունը` խուսափելու համար հնարավոր միջադեպերից:

Ռեիսյանի խոսքով, բարեբախտաբար, միջոցառումը լավ է ընթացել, առանց միջադեպերի:Տեղական լրատվամիջոցները լուսաբանել են այն:

Այն հարցին, թե ինչու է որոշվել 30 ծառ տնկել, որից 10-ը հայ նահատակների անունով, Ռեիսյանը տեղեկացրեց, որ թվի մեջ մասնավոր իմաստ չկա, պարզապես նախապես որոշվել է տնկել 30 ծառ:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ծառատունկը տեղի կունենա Սիրիայի բնապահպանության նախարարության հովանավորությամբ:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում:Բախումներնայնտեղմինչևօրսշարունակվումեն: Քաղաքի արևմտյանթաղամասերըգտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյան թաղամասերը`զինվածխմբավորումներիհսկողության տակ:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:Զոհվածհայերիթիվը գերազանցումէ100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում