Հալեպի 10 ծառեր կկրեն հայ նահատակների անունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի քրիստոնեաբնակ շրջանում հունիսի 12-ին տեղի կունենածառատունկ, որի ժամանակ տնկվելիք30 ծառերից 10-ը կկոչվեն հայ, 10-ը` տեղացի այլազգի քրիստոնյաների, 10-ը` իսլամ նահատակների անունով:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` ավելացնելով, որ ծառատունկը տեղի կունենա Սիրիայի բնապահպանության նախարարության հովանավորությամբ՝ հայազգի նախարար Նազիրա Սարգիսի գլխավորությամբ, ով անձամբ ներկա կլինի արարողությանը:

Ծառատունկը տեղի կունենա Ազիզիե և Վիլլաներ թաղամասերի միջև գտվող պուրակում: Շրջանը քրիստոնեաբնակ է: «Այժմ աշխատանքներ են տարվում վաղը կայանալիք միջոցառման համար»,- նշեց Ռեիսյանը:

Ինչ վերաբերում է քաղաքի և, մասնավորապես, հայկական թաղամասերում տիրող իրավիճակին, Ռեիսյանը նշեց, որ ռումբերի պայթյունների ձայներ մերթ ընդ մերթ լսվում են, սակայն հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, միջադեպեր տեղի չեն ունենում:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում:Բախումներնայնտեղմինչևօրսշարունակվումեն: Քաղաքի արևմտյանթաղամասերըգտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյան թաղամասերը`զինվածխմբավորումներիհսկողության տակ:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:Զոհվածհայերիթիվը գերազանցումէ100-ը:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին