Պաշտոնական

Նախագահը Նիկոլայ Հովհաննիսյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Նախագահը Նիկոլայ Հովհաննիսյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես, Մերձավոր Արևելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում:

Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության բարձրացման, արևելագետների նոր սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում